Իմ սեր… Երկարատև լռությունից հետո Սոֆի Դևոյանը հրապարակում արեց

  • Jan 11, 2024

Պարուհի, կրտսեր Սոֆի Դևոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում : Նա հաճախ է հրապարակումներ անում և հարցուպատասխաններ կազմակերպում իր էջում:

Վերջին շրջանում, սակայն, պարուհին ինչ որ չափով պասիվ է: Պատճառը խիստ աշխատանքային գրաֆիկն ու դասերն են:

Այս անգամ Սոֆին ներկայացրել է իր ամանորյա օրերը`մասնավորապես հրապարակելով տատիկի հետ լուսանկար և գրելով հետևյալը.

«Իմ սեր»:

Նշենք, որ StarNews-ի աչքից չի վրիպում, որ վերջին տարիներին հանրությանը առավել հետաքրքրում էր պարուհու անձնականը: Նա հաճախ էր խոսում իր մեծ սիրո, սիրելիի մասին և հրապարակում լուսանկարներ:

Վերջին շրջանում նա այնպես էր խոսում, որ բոլորը նկատեն իր միայնակ լինելը, ապա նաև խոստովանում, որ բաժանվել է իր սիրելիից, ում հետ ճամփորդում էր, ում ներկայացրել իր ընտանիքին և հանրությանը:

Մեկնաբանություն

Որոնում