Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը

  • Apr 19, 2024

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դերասան-հումորիստներ Թամարա Պետրոսյանի և Տարոն Իսպիրյանի՝ Պոնչի ամուսնության մասին լուրը: Այս մասին Տոման հայտնեց իր մոնո ներկայացման ժամանակ: Այս ամենից հետո դերասանուհին հաճախ է ամուսնության վերաբերյալ սթորիներ անում: Հերթական սթորին մարզասրահից, որտեղից էլ նա ասում է, որ յուրաքանչյուր ամուսնացած կին պետք է իր օրը սկսի մարզասրահից, որ չգժվի:

Դերասանուհին իր խոսքում նաև ասում է`«Գժվում եմ քո համար, կյանքս»:Տոմայի ամբողջական սթորին`ստորև տեսանյութում:

Նշենք, որ մի քանի տարի է, ինչ քննարկվում է Թամարա Պետրոսյանի և Տարոն Իսպիրյանի սիրավեպը։ Այս ողջ ընթացքում նրանք ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել են տարածվող լուրերը, սակայան մանավանդ վերջին շրջանում առավել հաճախ են հանդես գալիս համատեղ հրապարակումներով։ Պոնչն ու Տոման նաև միասին հանգստի էին մեկնել, որի կադրերով էլ Պոնչը կիսվել էր սոցիալական ցանցի իր էջերում։

Օրեր առաջ էլ Տոման «Առավոտ լուսո. weekend» նախագծի շրջանակում ակնարկել էր, որ իր կյանքում իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել՝ կապված անձնականի հետ։ Դերասանուհին նաև հումորով հավելել էր, որ չնայած հասուն տարիքին՝ այդ փոփոխությունները նոր են տեղի ունենում։

Մեկնաբանություն

Որոնում