Մեքենա չունեի… Արամեն`Աննայի հետ առաջին հանդիպման մասին

  • Apr 26, 2024

Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական հյուրերն էին դարձել Արամեն ու կինը՝ Աննա Թովմասյանը։
StarNews-ը ներկայացնում է կարևոր հատվածները։

Խոսելով կնոջ հետ առաջին ժամադրության մասին՝ Արամեն նշել էր.

«Ես հիշում եմ, որ մեքենա չունեի այդ ժամանակ, Արտավազդից էի վերցրել, որ գայի»։

Աննան էլ, իր հերթին, ավելացրել էր.

«Երբ որ մենք ապրում էինք Ռոստովում, ես հաճախում էի «Արևիկ» և մենք մի փոքր ծանոթ էինք, այն ժամանակ իր աչքերը ուրիշ տեղ էին, բայց երբ վերադարձա Հայաստան, աչքերը ճիշտ ուղղությամբ սկսեցին նայել։ Ինքը անգամ թողնում է իր հեռախոսները, երեխաներին տանում է դպրոց-պարտեզ, վերադառնում է տուն»,- այս խոսքին ի պատասխան՝ երգիչն ընդգծել էր.

«Ի՞նչ կա հեռախոսի մեջ անձնային տարածք, ես բացառում եմ, որ ինքը իրեն թույլ տա, մտնի ընկերոջս հետ գրած բաները նայի։ Ինձ համար դրանք խորթ բաներ են, դա վստահության հետ որևէ կապ չունի, եթե մարդը ներքուստ վստահելի չի, ուզում ես հեռախոսը վերցրու մոտդ պահի, ուզում ես հինգ հատ հեռախոս պահի մոտդ։ Կնոջդ ոչ թե պետք է խանդես ոչ թե շատ սիրելուց, այլ զգալուց, որ նա քոնն է ու վերջ։ Խանդը քո մեջ պետք է պահես։ Ես սկսեցի մեղքի զգացում ունենալ, որ իմ երեխաներն ու ընտանիքը դիսկոմֆորտ են ապրում ու դա բացառապես իմ պատճառով է։ Պապաները երեխաների ձեռքը բռնած խաղասրահներում ժամանակ են անցկացնում, իսկ իմ երեխաները դրա հնարավորությունը չունեն։ Հիմա էլ տենց խաղասրահներով ման չեմ գալիս, զուտ իմ մեջ է խնդիրը, այդտեղ ոչ մի հայտնի, կամ աստղայինը տարած լինելու բան չկա։ Հիմա փորձում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաներիս հետ տանից դուրս»։

Մեկնաբանություն

Որոնում