Սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նորաստեղծ ընտանիքը շատ է քննարկվել հանրության կողմից։
Ռուբենի կինը՝ Մերի Ղազարյանը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Մերին հասցրել է հետևորդների մեծ բանակ ունենալ:
Մերին հաճախ է դստեր մասնակցությամբ հրապարակումներ անում և ցույց տալիս`որքան է մեծացել փոքրիկ Վարդուհին:
Այս անգամ ևս բացառություն չէ: Հերթական հրապարակման ժամանակ Մերին հայտնել է, որ դուստրն արդեն գնում է մանկապարտեզ:
Հավելենք, որ զույգը սիրվել է դեռ իրենց հարսանիքից և հենց այդ օրվանից էլ իրենց հանդեպ ուշադրությունն աճել է: