Հնդիկի հետ ամուսնացած դերասանուհի Սիլվի Բարկովան փոխել է իր ազգանունը

  • Jan 15, 2024

Դերասանուհի Սիլվի Բարկովան չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ ունի հետևորդների մեծ բանակ: Սիլվին բացի իր ստեղծագործական գործունեությունից, նաև շատ հայտնություն ձեռք բերեց իր`ազգությամբ հնդիկ ամուսնու հետ կյանքը կապելով:

Այս անգամ մեր աչքից չի վրիպել, որ ինստագրամյան հարթակում դերասանուհին փոխել է իր ազգանունը: Ըստ ամենայնի`այժմ նա կրում է ամուսնու ազգանունը:

Նշենք, որ Սիլվին հաճախ է ամուսնու հետ հրապարակումներ անում, ցույց տալիս համատեղ ժամանցը, հանգիստը և այլն:

Վերջերս էլ դերասանուհին հրապարակել էր լուսանկար գրությունով ու նշել, որ հենց այդպես է եղել իր և ամուսնու պատմությունը:

«-Չե՞ս ցանկանում լինել իմ ընկերը:

-Մենք չենք պատրաստվում ընկերներ լինել:»

Ահա այս խոսքերով է Սիլվիի ամուսինը հայտնել իր զգացմունքի մասին:

Նշենք, որ StarNews.am-ը առաջինն էր տեղեկացրել, որ փետրվարի 21-ին ծնվել է Սիլվի Բարկովայի առաջնեկը։

Դերասանուհին հղիության ամբողջ ընթացքում եղել է Երևանում, ու հենց այստեղ էլ տեղի է ունեցել երեխայի սեռը հայտնելու արարողությունը, որին ներկա չէր եղել հնդիկ ամուսինը:

 

Մեկնաբանություն

Որոնում