«Ի, արա, արի ստե»… Տեսեք`ինչպես է խոսում Մաշ Իսրայելյանի 1 տարեկան փոքրիկը

  • Feb 02, 2024

StarNews-ը բազմիցս անդրադարձել է երգչուհի Մաշ Իսրայելյանի և դերասան, պրոդյուսեր Գարիկ Սաֆարյանի գեղեցիկ ընտանիքին։

Այս անգամ ներկայացնում ենք փոքրիկ Աննայի մասնակցությամբ տեսանյութ, որում փոքրիկը`ըստ մայրիկի, ասում է«Արա, արի ստե»: Տեսանյութը`ստորև

Նշենք, որ Գարիկի և Մաշի առաջնեկը վերջերս դարձավ 1 տարեկան։

Զույգը դեռ կեսգիշերին ինստագրամյան էջում հրապարակումներ էր արել՝ շնորհավորելով դստերը։

Իսկ արդեն երեկոյան ընտանիքը շքեղ ու գեղեցիկ խնջույք էր կազմակերպել ու նշել դստեր առաջին տարեդարձը։

Մաշը բավական լուրջ էր մոտեցել օրվան ու հատուկ ընտրել բոլոր դետալները։

Մաշը և փոքրիկ Աննան երեկոյի ընթացքում երկու զգեստ են կրել, երկուսն էլ նմանատիպ։

Ինչպես և ենթադրելի էր խնջույքին ներկա էին եղել շատ հայ հայտնիներ՝ Կարեն Ասլանյանը, Նարե Գևորգյանը, Լիլիթ Բասյանը, Գևորգ Սիրեկանյանը, Գևորգ Մարտիրոսյանն, երգիչ Գևորգ Մկրտչյանն ու իր նշանածը՝ Քրիստինա Հովհաննիսյանը ու շատ այլ հայտնիներ։

Մեկնաբանություն

Որոնում