Հրդեհ է բռնկվել սիրված դերասանուհու տանը. Աստղային օրվա ամփոփում

  • Mar 16, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Հումորիստ Գրիգ Գևորգյանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր ու զվարճալի հոլովակ էր հրապարակել դերասան Մկո Քեբաբչյանի մասնակցությամբ։

Երգիչ Արամեի կինը բավականին հաճախ է երեխաների մասնակցությամբ հրապարակումներ անում։ Նրա տարածած հերթական տեսանյութը որդու՝ Մարատի հետ համատեղ էր։

Դերասանուհի Անի Խաչիկյանը մոտ 1 ամիս գտնվում էր ԱՄՆ-ում։ Նա արդեն վերադարձել է հայրենիք ու որդու՝ Տեսլայի ջերմ տեսանյութն է հրապարակել։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էլ ցույց էր տվել, թե ինչպես է կրտսեր որդին՝ Մհերը, տառերը սովորում։

Երգիչ Մարտին Մկրտչյանը նույնպես կրտսեր որդու մասնակցությամբ զվարճալի հոլովակ հրապարակել։

Լոս Անջելեսում բրիտանացի մոդել և դերասանուհի Կարա Դելևինի՝ 7 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է, որ առնվազն մեկ մարդ վիրավորվել է:

Դելևինն այժմ Մեծ Բրիտանիայում է և հրդեհի պահին տանը չի եղել։

Մեկնաբանություն

Որոնում