Մտահոգ էր, բայց ոչ ընկճված…Արման Նավասարդյանը՝ Գագիկ Գինոսյանի հույզերի և վերջին օրերի մասին

  • Feb 08, 2024

«Մեր հարաբերությունները շատ ջերմ էին, ամեն անգամ երբ հանդիպում էինք ողջագուրվում էինք ու փորձում իրար սփոփել՝անկախ նրանից, որ վերջին շրջանում ցավալի դեպքերը իրար հաջորդում էին։
Ու միշտ ասում էինք իրար`Պինդ Կաց, լավ ա լինելու :
Իհարկե մտահոգ էր, շաատ, բայց ընկճված նրան երբեք չեմ տեսել, նրա խոսքը միշտ հուսադրող էր, բազուկը պինդ էր։
Ափսոս, հազար ափսոս, խոսքեր չունեմ ասելու, որովհետև մեծ մարդ էր, մեծ մտավորական էր, գործիչ, ազգային ու պետական գործիչ էր։
Երանելի մարդ էր, օրինակելի, ափսոս որ մատաղ սերունդը երկար չվայելեց էս հողի վրա»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արման Նավասարդյանը։

Մեկնաբանություն

Որոնում