Օրերս հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ բավարարեց քննիչների բողոքը եւ 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:
«Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։
Լուսինեն պարբերաբար հրապարակումներ է անում`անդրադառնալով տվյալ թեմային:
Այս անգամ նա տարածել է Synergy ընկերության տարածած հաղորդագրությունը:
Նշենք, որ Լուսինեն հենց առաջին օրվանից խոսել է տվյալ թեմայի մասին: Նա հետևյան էր գրել.
«Այսօր շատերդ լսած կլինեք Աշոտ Հովհաննիսյանի` երեխաներիս 71-ամյա պապիկի կալանավորման մասին: Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից: Մարդ, ում տարիների ներդրումն IT ոլորտի զարգացման ու կայացման գործում իսկապես շատ մեծ է, ով ճանաչված և հարգված է ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորըներում որպես ազնիվ և կոռուպցիայի դեմ պայքարող գործարար, հնարավորություն չունի անգամ գործի քննությանը սպասել իր ընտանիքի կողքին:
Այսօր նրան կալանավորել են հապշտապ, առանց լուրջ հիմքերի: Եվ դա արվում է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար նա տարիներ շարունակ պայքարում է:
Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ` մեկ օրում և առանց լուրջ հիմքերի կալանավորվել են ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց` անչափահաս երեխաներ ունենալու փաստը»:
Ըստ ամենայնի` Լուսինեի հրապարակումը միանշանակ չէր ընդունվել: Նրան հակադարձել էին, ինչին ևս հաղորդավարուհին պատասխանել էր`նշելով, որ դեմ չէ գործի քննությանը, սակայն իրեն անհանգստացրել է ձերբակալությունը 71 ամյա մարդու և մանկահասակ երեխայի մայրիկին:
Լուսինեի գրառումը`ստորև
Նշենք, որ օրեր առաջ Լուսինե Թովմասյանն ինստագրամի իր էջում շնորհավորել էր ավագ քրոջ՝ գեղեկուհի Իրինա Թովմասյանի ծննդյան տարեդարձը.
Իմ ժպտերեսիկ ջան, Ծնունդդ Շնորհավոր։ Քո նմանը չկա Իռուլիկ։
Շաաատ կուզեի՝ էս աբսուրդի մեջ չլիներ մեր ընտանիքը ու քեզ հետ կարողանայի մի լավ ուրախանալ այսօր»։
Լուսինեն ակնարկել էր իր սկեսրայրի հետ կատարվածը:
Նշենք, որ այս տարիների ընթացքում նկատելի է եղել Լուսինեի սերն ու հարգանքը`ուղղված իր ամուսնու հայրիկին:
Նա հաճախ էր կադրեր ներկայացնում, որտեղ իր երեխաներն էին ու պապիկը: Գրեթե յուրաքանչյուր կիրակի ընտանիքը գնում էր պապիկի տուն ու միասին ժամանակ անցկացնում: