Երեկ դերասան Վահե Զիրոյանն ու նրա սիրելին միասին մեքենայով շրջում էին: Ընթացքում Զիրոյանի նոր սիրելին զվարճալի կադրեր էր տարածել`նշելով, որ իր քունը տանում է, սակայն Զիրոյանն իր լսած երաժշտությունով խանգարում է:
Հավելենք, որ StarNews-ը առաջինն է հայտնել , որ դերասան Վահե Զիրոյանը նոր սիրելի ունի։ Նրա ընտրյալը Քրիստինա Առաքելյանն է։
Նրանք պարբերաբար միասին են ներկայանում այս կամ այն միջոցառմանը ու թեև ոչ շատ հաճախ, բայց համատեղ լուսանկարներ ևս հրապարակում են։
Վերջերս StarNews-ի աչքից չէր վրիպել, որ դերասանի սիրելիի ձեռքին կա նշանադրության մատանու հիշեցնող զարդ: Նա սթորի էր արել, որտեղ ցույց էր տվել իր ձեռքը`մատնեմատին մատանի:
Նշենք, որ Վահե Զիրոյանը վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացավ լայն ճանաչում ձեռք բերել հանրության կողմից՝ հատկապես իր երգիծական դերերի շնորհիվ՝ չնայած նրան, որ դերասանը հանդես է եկել նաև այլ ժանրի նախագծերում, զբաղվածություն ունի նաև թատրոնում:
Զիրոյանի կերպարը բավականին սիրվեց նաև «Երկուսով» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերուհին դերասանուհի Իննա Խոջամիրյանն էր ու հենց այս նախագծի նկարահանումների ընթացքում էլ խոսակցություններ սկսվեցին, թե Իննան և Զիրոյանը իրականում էլ միասին են։ Խոսակցություններն էլ ավելի թեժացան, երբ համացանցում հայտնվեցին նրանց համատեղ լուսանկարները՝ արված ԱՄՆ-ում՝ ձեռք ձեռքի բռնած։
Ավեի ուշ դերասանուհին հաստատեց, որ տարածված լուսանկարում ինքն ու Զիրոյանն են, սակայն իրենց վերագրվող սիրավեպը նրանք նախընտրեցին չմեկնաբանել։ Այդ շրջանում անգամ լուրեր սկսեցին պտտվել, որ զույգն անգամ նշանադրվել է, քանի որ ինստագրամյան ուղիղ եթերներից մեկի ընթացքում Իննայի ձախ ձեռքի մատնեմատին նկատելի էր մատանին։