Ձեր գովազդն այստեղ

ՔԿ`Անդրեի նախկին կնոջ գրառման վերաբերյալ

  • Apr 08, 2025

Երեկ դատախազությունից FactorTV-ին տեղեկացրեցին, որ երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել:

StarNews.am-ը կապ հաստատեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի հետ` հասկանալու համար ինչ փուլում է այժմ, այսպես ասած, «Անդրեի գործը»:

Մեր հարցին ի պատասխան` Կիմա Ավդալյանը նշեց, որ այս պահի դրությամբ չկա նախաձեռնված քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երեկ խոսել էր ամուսնալուծության մասին.

«Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»։

Մեկնաբանություն

Որոնում