Զվարճալի տեսանյութ. ինչպես են Հռիփսիմեի և Մարտինի որդիները միմյանց հարվածում

  • Feb 07, 2024

Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը ամենաքննարկվող զույգերից մեկն են հայկական շոուբիզնեսում։ Զույգին սիրում են, լսում նրանց հիթային երգերը, հետաքրքրվում անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով։

StarNews-ը հայտնել է, որ Հռիփսիմեն հաճախ է որդիների մասնակցությամբ տեսանյութեր տարածում: Հերթական տեսանյութում եղբայրները միմյանց հարվածում են, իսկ փոքրիկը նախընտրում է բարիշել եղբոր հետ: Զվարճալի տեսանյութը`ստորև

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է ինչ ընտանիքը կազմակերպում էր իր գործերն այնպես, որ տեղափոխվի Միացիալ Նահանգներ։ 2021 թվականին Հենց ԱՄՆ-ում Մարտինն ու Հռիփսիմեն հայտնեցին, որ սպասում են իրենց երկրորդ բալիկին։ Նրանց որդին՝ Ռոբերտը ծնվեց ԱՄՆ-ում։

Որոշ ժամանակ անց երգչուհին որդիների հետ վերադարձավ Հայաստան։ Ապա բոլոր գործերն ավարտելուց հետո, արդեն այսօր հստակ է, որ ընտանիքը վերջնական տեղափոխվել է ԱՄն՝մշտական բնակության։

Այդ մասին թերև փաստում է այն, որ Հռիփսիմեն այնտեղ բիզնես է հիմնել՝ բացելով իր «Հայկական ձայներ» վոկալ ստուդիան։
Կարելի է նրանց համարել Հայկական շոուբիզնեսի ամենակայացած և հաջողության հասած զույգերից մեկը։

 

Մեկնաբանություն

Որոնում