Մшհացել է սիրված երգիչը. Աստղային օրվա ամփոփում

  • Apr 10, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Դերասանուհի Անաիս Սարդարյանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է անցնում որդու՝ Մոնթեի օրը մանկապարտեզի խմբի հետ։

Դերասանուհի Մարիամ Ադամյանն էլ իր և Միկա Ղափլանյանի դստեր՝ Մանեի մասնակցությամբ էր զվարճալի հոլովակ հրապարակել՝ նշելով, որ փոքրիկը կռիվ է անում։

Դերասան Կարեն Հովհաննիսյանի դուստրն էլ՝ Նանեն, նշում էր ծննդյան տարեդարձը և օրվա առթիվ ծնողները անակնկալ էին պատրաստել երեխայի համար։

Երգիչ Սարո Թովմասյանն էլ այս շրջանում գտնվում է Փարիզում, որտեղից էլ պարբերաբար հրապարակումներով է հանդես գալիս։

Դերասան Արմեն Մարությանն էլ իր նոր հարցազրույցում խոսել էր դստեր ու նրա ընտանիքի ողբերգական վթարի, թոռնուհու  ու ծոռնիկի ծննդի մասին։

Ինքնասպան է եղել հայտնի օպերային և էստրադային երգիչ, «Ձայնը» երաժշտական ​​շոուի մասնակից Եվգենի Արտիստի մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել։

Մեկնաբանություն

Որոնում