Տոման խոսել է կարգավիճակի փոփոխության մասին. բացառիկ մանրամասներ

  • Mar 27, 2024

Մի քանի տարի է, ինչ քննարկվում է դերասան-հումորիստներ Թամարա Պետրոսյանի և Տարոն Իսպիրյանի՝ Պոնչի սիրավեպը։ Այս ողջ ընթացքում նրանք ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել են տարածվող լուրերը, սակայան մանավանդ վերջին շրջանում առավել հաճախ են հանդես գալիս համատեղ հրապարակումներով։ Պոնչն ու Տոման նաև միասին հանգստի էին մեկնել, որի կադրերով էլ Պոնչը կիսվել էր սոցիալական ցանցի իր էջերում։

Արդեն այսօր Տոման «Առավոտ լուսո. weekend» նախագծի շրջանակում ակնարկել է, որ իր կյանքում իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել՝ կապված անձնականի հետ։ Դերասանուհին նաև հումորով հավելել է, որ չնայած հասուն տարիքին՝ այդ փոփոխությունները նոր են տեղի ունենում։

Նշենք, որ իր վերջին հարցացրույցներից մեկի ժամանակ Տոման, խոսելով իր և Պոնչի հարաբերբւթյունների մասին, նշել էր.

«Երբեք փակագծերը անձնականի հետ կապված չեմ բացել, շատ պարզ պատճառով։ Եթե պետք լինի մարդը կասի, եթե պետք չի, ուրեմն պետք չի, որ ասի։ Ես նույնպես այդ կատեգորիային եմ պատկանում, որ եթե պետք լինի կբարձրաձայնեմ, եթե չեմ բարձրաձայնում, ուրեմն պետք չի։ Իսկ թե Պոնչը ինչ գրառումներ է անում, լավ է անում, մեկ-մեկ ես էլ եմ գրում։ Ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում իմ և Պոնչի սիրավեպը»։

Մեկնաբանություն

Որոնում