Հասմիկ Խոջյանն այն դերասանուհիներից է, ովքեր շատ ակտիվ են սոցիալական հարթակերում և աշխատում են նաև իրենց ինստագրամյան էջում։
Հասմիկը երեկ մի քանի հրապարակում է արել՝ հայտնելով, որ իր առաջնեկի՝ Նարէի 7 ամսականն է։
Դերասանուհին թեմատիկ հանդերձանք էր ընտրել դստեր համար, հասմիկը նաև գրառում էր արել՝ նշելով, որ նա նախընտրել է դստեր ամսականն առանց տորթի անցկացնել.
«ՆարԷն դարձավ 7 ամսական։
Մենք չունեինք տորթիկ ու մոմեր, բայց ես ՆարԷի փոխարեն առանց մոմեր փչելոի երազանք կպահեմ, որ աշխարհի բոլոր բալիկներն ապրեն խաղաղ հայրենիքում»,-գրել էր դերասանուհին։