Տաթև Ասատրյանը խոսել է երեխա ունենալու մասին. բացառիկ մանրամասներ

  • Apr 09, 2024

ԱՄՆ-ում գտնվելու շրջանում երգչուհի Տաթև Ասատրյանը հյուրընկալվել էր Studio Vibes հաղորդմանը։  StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։ 

Խոսելով կարիերան քավր կատարումներով սկսելու մասին՝ երգչուհին պատմել էր․

«2016 թվականն էր, մտահղացումը Նարեկինն էր։ Ինձ համար քավրն էլ է համարվում պրոֆեսիոնալ ու կապ չունի, որ դա ուրիշի երգ է, իմ կոլեգաներն են, իմ ընկերներն են,  ես նորմալ թող ոչ մի կլիպի վրա չեմ ծախսում։ Առաջինը Նարեկն էր երգ գրել, իմ առաջին տեսահոլովակի վրա ծախսել ենք ընդամենը 100.000 դրամ, այդքան ունեինք։ Ես ԱԼՄ-ում էլ եմ եղել, ամեն տեղ եղել եմ, ինձ ինչ հիշում եմ երգում եմ։ 4 տարեկանից, երբ արսեն խոսել գիտեի, մաման ուղարկեց Դո Ռե Մի՝ Նադյայի մոտ, հետո 5 տարեկանից գնացի Տիգրան Կարապետյանի մոտ, իմիջիայլոց տարածվել են շատ վիդեոներ, որ ես փոքր տարիքում ԱԼՄ-ում երգում եմ, կարմիր թշերով, բեղերով տարիներն են։ Առաջին աշխատածս գումարը երգով եղել է 5000 դրամ։ 13 տարեկան էի, քաղաքապետարանից ինձ կանչեցին, կոլեկտիվով հավաքվում էին, միջոցառում կար, որ պետք է երգեի, ասացին՝ Տաթև ջան, ի՞նչ գումար նախատեսենք, ասացի՝ 5000 դրամ։ Դա շատ մեծ գումար էր ինձ համար և այն տարիներին 5000 դրամը արժեք էլ ուներ, գնացի,  երգեցի, արդեն ժամը 9 անց կես էր, մամայիս էլ ասացի՝ գնում եմ այսօր փող աշխատեմ երգելով։ Օրը վերջացավ, ասացի՝ ես հիմա պիտի գնամ տուն, խնդրում եմ՝ ինձ ճանապարհեք, ասացին՝ գնա Տաթև ջան, հարցրի՝ բա գումա՞րս, ասացին՝ դե, մի օր էլ մենք քեզ պետք կգանք։ Ռեստորանից դուրս գալիս շատ տխուր, վիրավորված, քցված, խաբված։Միջանցքում մտա վերարկուների սենյակ, բավականին պիջակներ կային կախված, որևիցե մի գրպանից գտա դրամապանակ, վերցրի իմ 5000 դրամը, դրեցի հետ այդ դրամապանակը ու գնացի տուն։ Պատվի հարց էր, ես մամայիս ասել էի, որ փող եմ գնում աշխատեմ։ Բայց ես ազնիվ եմ եղել, իմ 5000 դրամն եմ վերցրել։ Մեր տան միակ աշխատողը ես եմ եղել, առաջին աշխատածս երգելով չի եղել։ Բերքահավաքների էի գնու, լոլիկ էի հավաքում, մի դույլ էլ բերում էի տուն»։

Խոսելով անձնական կյանքի ու երեխաներ ունենալու մասին՝ Տաթևը նշել էր․

«Ժամանակ չկա, հիմա ես երեխա եմ դեռ, մի քիչ մեծանամ նոր, կլինի անպայման։ Հիմա զբաղված եմ, ինձ այդքան ժողովուրդ է սպասում, պետք է փող աշխատեմ, որ երեխա ունենամ չէ՞։ Առաջինը ունենում ես, ասում են՝ բա երկրորդը ե՞րբ ես ունենալու, չունես՝ հարցնում են երբ ես ունենալու։ Դրա օրն էլ կգա»։

Երգչուհին խոսել էր նաև Ես կամ նախագծին իր մասնակցությունից՝ պատմելով Նժդեհի մասին․

«Նժդեհս շատ լավ է հիմա, փառք Աստծո, շատ լավ սովորում է, կորդեգրեի, եթե կարողանայի, բայց չեմ կարող, որովհետև երեխան փաստացի թղթով ունի ծնողներ ու նրանք դեմ են որդեգրմանը և դա երկար պրոցես է։ Տարիներ են պետք երեխային որդեգրելու համար, բայց հիմա ինքը շատ լավ է, արդեն պապան հետևում է երեխային, նրա հետ է ապրում իր ցանկությամբ, դհոլի է գնում, շատ տաղանդավոր երեխա է, շատ ուժեղ ռիթմիկա է զգում ու մի հատ տեսահոլովակ ունեմ Գյումրու մասին, որը Հայաստան գնալուն պես պիտի նկարեմ ու ուզում եմ, որ դհոլը ինքը նվագի, իրար հետ սիրուն տեսահոլովակ կունենանք»։

Մեկնաբանություն

Որոնում