Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն այն հայտնիներից է, ով վայելում է իր հայտնիությունը դեռ վաղուց: Այս տարիների ընթացքում Շուշաննան բավականին փոխվել է: Նրա վերջին հրապարակումից հետո պարզ երևում է, որ Շուշաննան բավականին գեղեցկացել է:
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, արդեն մի քանի տարի է, ինչ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։
Ու չնայած այն բանին, որ Շուշաննան այստեղ գլխավոր դերերի պակաս չուներ, ընտանիքը իրեն ավելի հարմարավետ է զգում Հայաստանից դուրս։
Ինչպես զույգի ավագ որդին՝ Միկան, այդպես էլ նրանց երկրորդ որդին ծնվեց ԱՄՆ-ում։
Նշենք, որ դերասանուհու կրտսեր որդին`Ադամը, տարեսկզբին դարձավ 1 տարեկան:
Այս առիթով Շուշաննան մեծ ու շքեղ խնջույք էր պատրաստել, որի ընթացքում նաև եղել է ատամհատիկի արարողությունը: Ջերմություն, ներդաշնակություն և ուրախություն էր հորդում Շուշաննայի հրապարակումներից: