Էրիկ Կարապետյանի ընտանեկան հանգիստը Բաթումիում`կնոջ և դստեր հետ

Join Telegram
  • Apr 17, 2024

Երգիչ Էրիկ Կարապետյանն այս օրերին ընտանիքի հետ Վրաստանի քաղաքներից մեկում`Բաթումիում է:
Երգիչն ու կինը պարբերաբար հրապարակումներ են անում, որոնցից մեկում Սվետլանան ցույց է տվել`դստեր առաջին ակնոցը:

Հրապարակումներից մեկում էլ նրանք զբոսնում են.«Ընտանիք»,-գրված է հրապարակման կից:

Նշենք, որ ամիսներ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սիրված երգիչ Էրիկի մենահամերգը: Լեփ-լեցուն դահլիճը «Քանի օր, քանի գիշեր» երգեց ու «Հանուն էլ ում ապրեմ» որոշեց:

Մենահամերգի ժամանակ Էրիկը կատարեց իր հիթային երգերը: Հետաքրքրականն այն էր, որ հենց բեմից Էրիկը սեր խոստովանեց կնոջն ու հավելեց, որ շնորհակալ է Աստծուն իր իսկ ընտրության համար:

Երգիչը նաև հանդիասատեսին առաջին անգամ ներկայացրեց իր դստերը`Սալոմեին: Նա խնդրեց ծափահարել, որպեսզի տարիներ սնց Սալոմեն տեսնի այդ ամենը:

Մեկնաբանություն

Որոնում