Լшցի ձայներ լսեցի, եղբայրս ձեռքս բռնեց ու … Գևորգ Մկրտչյանը հուզվեց՝ հայրիկի մահվան մասին պատմելիս

  • Oct 15, 2023

StarNews-ը հայտնել էր, որ Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրը դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանն է։
Մենք առանձնացրել էինք Գևորգի անձնական կյանքին վերաբերող մանրամասներ, իսկ այժմ հոլովակում կպատմենք նրա ծնողների մասին ու նաև այն դրվագի, երբ երգիչն իմացել է հոր մահվան մասին։

«Մի դրվագ կա իմ կյանքում, որը ես երբեք չեմ մոռանա, դա էն պահնա, երբ իմացա պապայի մահվան լուրը։ Իրականում էդ դրվագը շատ ծանր ա։ Ես շատ փոքր էի, ու բոլորին թվում ա, որ ես չեմ հիշում, բայց էդ ամենավատ բանն էր, որ ես կարող էի լսել։Որովհետև ես չէի սպասում, շատ անսպասելի էր, հա ես գիտեի, որ պապան ծանր վիճակում ա, 10 տարի հիվանդա , բայց 10 տարեկան երեխան չի գիտակցում, որ կարա գա մի օր, ու իր ընտանիքի անդամներից մեկն էլ չլինի։ 10 տարի ամեն ինչ արել են մերոնք, որ պապայի կյանքը գոնե մի տարով երկարացնեն։ Ի սկզբանե, հենց ես ծնվել եմ, մի քանի ամիս անց էդ խնդիրը եղելա՝ հիվանդությունը։ Պապային մի տարվա կյանք էին տվել, մի տարուց ավել մտածում էին չի ապրի, բայց մերոնք ինչ ունեինք վաճառել են, որ ամեն անգամ փող գտնեն վիրահատության համար ու ամեն տարի երկարացրել են կյանքը։ Արդեն վերջում անհնար էր, բայց ես չգիտեի, ինձ ոչ մեկ չէր ասում, ամեն ինչի միջով անցնում էր մաման, տատին, ախպերս, հորքուրս ու իրա ամուսինը։ Իրանք` իրանց կյանքն ուղղակի թողած, փորձում էին պապայի կյանքը գոնե մի տարով երկարացնեին։ Եղելա Ժամանակ, որ ես ու եղբայրս մյուս տատիկիս հետ եղել ենք հայաստանում, մնացածը Մոսկվայում ուղղակի մեկ տարի ապրել են ու փորձել են ելք գտնել, բայց ելք չկար։ Մենք ու հորքուրենքս նույն շենքում էինք ապրում՝ մենք 5-րդ հարկում էինք, իրենք առաջին։ Ու ես հորքուրենց տանն էի , ախպերս էկավ ասեց էսօր դպրոց չես գնում, ու ես ուրախացա, որ դպրոց չեմ գնում, հետո բարձրացանք 5-րդ հարկ ախպերս կռացավ, ձեռքերս բռնեց ու երբ, որ էդ լուրը ասեց՝ ոնց որ իմ կյանքը էդ օրվանից փոխվեց։ Երբ որ հասանք մեր հարկ, ես արդեն լացի ձայներ լսեցի ու գիտեի, որ հեսա մի հատ վատ բան եմ լսելու, բայց 10 տարեկան էի ու չէի գիտակցում, թե ինչ լուր կլսեմ։ Միշտ էդ իմ աչքի առաջա ու հենց էդ դրվագն ա ինձ ստիպում, որ ես առաջ գնամ, որովհետև հասկանում եմ, որ ես կորցրել եմ հորս, ով երազանքա ունեցել, որը որ ես կարող եմ իրականացնել, ու ինձ էդ ամեն անգամ ուժ ա տալիս, որ ես առաջ գնամ։ Իմ համար հիմա հպարտանալու բանա, որ ես իրականացրել եմ երազանքը, ճիշտ ա 15 տարի անցելա նոր -նոր ես կարողանում եմ իրականացնել ու ինքը հնարավորություն չունի էդ տեսնելու, բայց ես ինձ լավ եմ զգում, որ գոնե արել եմ դա։
Պապան միշտ ուզել ա, որ ինձ տեսնի հեռուստացույցով։ Ու փոքր ժամանակ էլ ինձ ոչ ոք իրավունք չի ունեցել նեղացնելու, որովհետև ինքը ոչ մեկի թույլ չէր տալիս ու մինչև հիամ էլ կա էդ, որովհետևլ եթե չկա հայրս` կա եղբայրս, ով էդ թույլ չի տալիս, ինչը պապան սիրում էր մեր տանը, մնացել ա մինչև հիմա»,- չթաքցնելով հուզմունքը պատմեց Գևորգը։

Երգիչը նաև խոսեց ավագ եղբոր մասին.
«Ռուբոն իմ հպարտությունն ա։ Մեր միջև կա 5 տարվա տարբերություն, բայց ինքը երբեք ինձ մենակ չի թողել, ինքը փորձում էր միշտ ինձ իր կողքին պահի ու դա միշտ ա եղել, էնպես չի, որ միայն պապայից հետո։Ես իրա կարիքը միշտ ունեմ, ես փոքրուց սովոր եմ եղել, որ ինքը իմ մեջքին կանգնած ա»,- նշեց երգիչը:

Մեկնաբանություն

Որոնում