Օրերս համացանցը ցնցեց և ողջ հայության թիվ մեկ թեման դարձավ սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի անժամանակ մահը: Երգչի մասին հրապարակումներ էին անում նրա կոլեգաները, ընկերներն ու երկրպագուները:
Երեկ տեղի ունեցավ սիրված երգչի վերջին հրաժեշտը, որին կրկին ներկա էին հարյուրավոր մարդիկ, ինչպես նաև շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:
Մոսկվայում և ԱՄՆ-ում ևս տեղի է ունեցել երգչի հոգեհանգստի արարողությունը, որին ներկաեն գտնվել մի շարք հայտնիներ:
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան ևս ներկա է գտնվել ընկերոջ հոգեհանգստին:
Արմինկան հրապարակում է արել`գրելով հետևյալը.
«Հուսամ այնտեղ`վերևում, կգտնես խաղաղությունդ: Գնաս բարով, Ար ջան»: