«Շատ բարի է». Ռոզա Դավթյանը՝ սկեսուր մայրիկի և ամուսնու հետ ծանոթության մասին

Դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, իր Ինստագրամի հետևորդների համար կազմակերպել էր անկեղծ հարցուպատասխան: Նա անդրադարձել է թե՛ իր կարիերային, թե՛ անձնական կյանքին ու սոցիալական մեդիայում շրջանառվող լուրերին:

Երկրպագուների ամենասպասված հարցին, թե ե՞րբ նրան նորից կտեսնենք հեռուստաէկրաններին, Ռոզան տվել է խոստումնալից պատասխան. 

«Դե… շատ շուտով»,– նշել է նա՝ հավելելով խորհրդավոր էմոջի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նոր նախագիծն արդեն սարերի հետևում չէ:

Հետևորդները չեն շրջանցել նաև անձնական թեմաները: Հարցին, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ, դերասանուհին նախընտրել է մանրամասները պահել ապագայի համար, սակայն հետաքրքիր խոստում է տվել.

«Խոստանում եմ՝ գամ Հայաստան, նկարելու եմ այդ հոլովակը»,- գրել է նա՝ ակնարկելով, որ պատրաստվում է վիդեո-բլոգի տեսքով ներկայացնել իրենց սիրո պատմությունը:

Ռոզան հրապարակել է նաև լուսանկար սկեսուրի հետ: Երբ հետևորդներից մեկը նկատել է, թե որքան բարի տեսք ունի նա, Ռոզան հումորով և ջերմությամբ արձագանքել է. «Չի երևում՝ էդպես է որ կա»: