Մկրտիչ Արզումանյանի կարիերայի ավարտը կամ՝ ինչպես ուրացավ Մկոն հայրենիքը

«Լացում ենք Արևմտյան Հայաստանը և չենք նկատում, որ Բյուրականը Հայաստան է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու Մկրտիչ Արզումանյանը որոշեց համաձայնել այս մտքի հետ ու մեկ վայրկյանում փչացնել թե՛ իր հանրային կերպարը, թե՛ տարիների անունն ու վաստակը։
Փոքրիկ հիշեցում՝ Մկրտիչ Արզումանյանին։ Արևմտյան Հայաստանի համար լաց չլինելու մտքի հետ դուք համաձայնում եք այն ֆոնին, երբ թուրք պատվիրակի՝ Հայաստան այցից հետո, մեր կնիքների վրայից հանվում է Արարատ լեռան պատկերը, երբ պատմության դասագրքերից բացակայում են մեր անցյալի կարևոր դրվագներ, երբ պետական մակարդակով կասկածի տակ է դրվում ցեղասպանության փաստը, երբ Ադրբեջանը զինվում է, իսկ ՀՀ-ն խոսում է խաղաղության մասին։
Դուք համաձայնում եք թուրքական շահից բխող, ուրացող թեզի, բայց, գոնե հույս ունենք, չեք գիտակցել, թե ինչ եք ասում…
Տեսանյութը կարող եք դիտել Starnews-ի տելեգրամյան ալիքում։

















