Արտաշ Ասատրյանը՝ վիրահատությամբ, 60 կգ նիհարելու, ընտանիքի անդամների անտեղյակ լինելու և կնոջ արձագանքի մասին

Join Telegram
  • Jun 07, 2025

«EXCLUSIVE» հաղորդմանը հյուրընկալվել էր երգիչ՝ Արտաշ Ասատրյանը։

Starnews-ը հետևեց զրույցին։

Խոսելով առողջության և ընդամենը 3-4 տարում գրանցած ֆանտաստիկ արդյունքի՝ 58-60 կգ քաշի նվազեցման մասին, Արտաշ Աստրյանը անկեղծացավ.

«Կորոնաից հետո գիրության խնդիրն ինձ մոտ ավելացել էր։ Գիրությունը բոլորի մոտ է առողջական խնդիրներ առաջացնում։

Շատշատ պետք է վազես, ջիմերից դուրս չգաս ՝ էդքան քաշ անհնար էր նվազեցնել։

130 կգից ավել էի՝ խնդիր էր։  Մտածեցի ամենակարճ ճանապարհը։ Մենք ժամանակ էլ չունենք էդ ամեն ինչին՝ համ երիտասարդանանք , համ քաշը նվացեցնենք։ Դեռ շուտ էի ուզում անել ՝ քննարկումներ էի անում։

Ընտանիքս ինձ հետ չէր՝ ես հայրենիքում էի, ընտանիքս՝ դրսում։ Որոշեցի շատ արագ անել, որ ոչ մեկ չխանգարի՝ ամեն մեկն իր կարծիքն ուներ։

Աղջիկս էր միայն հայրենիքում, միասին գնացինք՝ բարովխերով  արեցինք վիրահատությունը։

Նոր ընտանիքս իմացավ՝ «վայ, վայ…»։ Ասեցի էլ վայ չկա գնում էնք առաջ»։

Երգիչը նշեց նաև , որ անգամ մինչ օրս էլ մարդիկ կան, որ տեսնելով իրեն տարակուսում են ՝ նա է , թե՞ ո՛չ։

Իսկ արդեն ամենահետաքրքիր մասերից մեկի՝ կնոջ արձագանքի մասին Արտաշը պատմեց.

«Արդեն փոխվել էի, առաջին հանդիպումն էր.  իրար գրկեցինք՝ կարոտել էինք։

Ասեց ՝«ուրիշմարդ ես դարձել Արտաշ»։ Ասեցի ՝ «հենց էդ էի ուզում Աննա ջան»։

Մեկնաբանություն

Որոնում