Երգիչ Էրիկ Կարապետյանը վայելում է երկրպագուների սերն ու ջերմությունը: Հատկապես վերջին շրջանում, երբ նրա ընտանիքում համալրում եղավ, Էրիկի հանդեպ հետաքրքրությունն ավելի շատացավ:
Այսօր երգիչն իր դստեր ձեռքը բռնած լուսանկար է տարածել`գրելով հետևյալը.
«Իմ սեր»:
Հավելենք, որ StarNews-ը առաջինն էր հայտնել, որ լույս աշխարհ է եկել երգիչ Էրիկի առաջնեկը:
Հավելենք, որ հղիության ողջ ընթացքում որևէ լուսանկար չհրապարակած Սվետլանան դստեր ծննդից հետո առաջին անգամ հղիի կարգավիճակում հրապարակում արեց:
Նշենք, որ նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցավ երգիչ Էրիկ Կարապետյանի և Սվետլանա Իշխանյանի հարսանեկան արարողությունը, որը շատ սպասված էր զույգի երկրպագուների կողմից։
Հարսանիքի կադրերը միանգամից լայն տարածում էին ստացել՝ արժանանալով համացանցի օգտատերերի ջերմ մեկնաբանություններին ու բարեմաղթանքներին։