StarNews-ը 2022 թվականին տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, հղի է:
Այն, որ Օլկան բավական ակտիվ է համացանցում, նորություն չէ: Նա պարբերաբար մանրամասներ է ներկայացնում իր առօրյայից:
Նա իր նշանադրության և հարսանյաց հանդիսության կադրերը հրապարակել էր, որոնք էլ ողողվել էին համացանցով մեկ:
Սակայն հետաքրքրականն այն էր, որ Օլկան նոր լուսանկարներ չէր հրապարակում հղիի կարգավիճակում:
Նա շատ լավ ձևով կարողանում էր թաքցնել իր հղիությունը: Սակայն, ինչպես միշտ,StarNews-ի աչքից ոչինչ չի վրիպում:
Դե իհարկե մենք մեր լավ աղբյուրների շնոուհիվ իմացել և գրել էինք,որ Օլկան հղի է, սակայն չէինք պատկերացնում, որ հղիությունը թաքցնելու հետ մեկտեղ, նրանք կարող էին հմտորեն թաքցնել նաև երեխայի ծնունդն ու այդպես շարունակ:
StarNews-ը ևս մեկ բացառիկ նորությամբ ներկայացավ: Հայկ Սարգսյանն ու Օլյա Հայրապետյանը 2022-ի հոկտեմբերի 8-ին ծնողներ դարձան: Օլյան Հայկին դուստր է պարգևել, ում անվանակոչել են Լանա:
Սակայն այս իրադարձությունը ևս, զույգը չցանկացավ հանրայիկ դարձնել:
Այսօր Հայկի կինը նշում է ծննդյան տարեդարձը, ինչի առիթով նա ֆոտոշարք է կազմակերպել դստեր հետ: Ինչպես նախորդ դեպքերում`Օլկան շտապել է իր լուսանկարը հրապարակել և հայտնել իր ծնունդի մասին, սակայն փոքրիկ Լանայի լուսանկարը այդօես էլ չի հրապարակել:
StarNews-ը կադրեր է ներկայացնում, որտեղ թեպետ չի երևում երեխայի դեմքը, այնուամենայնիվ երևում է`որքան մեծ դուստր ունի պատգամավորը: