Սիրուշոյի դուստրը`հորաքրոջ հետ. տեսեք`որքան է մեծացել Զաբելը

  • Feb 05, 2024

Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:

Վերջին շրջանում երգչուհին նաև հրապարակումներ է անում և ներկայացնում իր և ամուսնու համատեղ լուսանկարներ:

Այս անգամ համացանցում է հայտնվել Սիրուշոյի դստեր և հորաքրոջ համատեղ լուսանկարը: Լուսանկարից երևում է, թե որքան է մեծացել Զաբելը:

Նշենք, որ երգչուհին վերջերս հրապարակել էր տեսանյութ`ինչպես էր իր փոքրիկ Զաբելն համբուրում եղբորը:

Նշենք, որ օրեր առաջ էլ Սիրուշոն ներկայացրել էր կադրեր, թե ինչպես է դուստրը ջրով լի շշերը դասավորում:

«Իմ փոքրիկ օգնականը»,- գրել էր Սիրուշոն:

Մեկնաբանություն

Որոնում