StarNews-ը բազմիցս հրապարակումներ է արել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքի վերաբերյալ:
Մենք ներկայացրել ենք այս ընտանիքի ուրախ իրադարձությունները, հանգստի կադրերը և ոչ միայն:
Այս ամռան համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արտաշի դստեր`Սյուզիի հարսանյաց կադրերն էին:
Գեղեցկուհին հասցրեց սիրվել կարճ ժամանակում, իսկ հարսանյաց կադրերը մինչ օրս ամենադիտվողն են համացանցում:
Այս անգամ Արտաշի աղջիկը հարցուպատասխան է կազմակերպել ինստագրամյան իր էջում, որտեղ նրան տարբեր հարցեր են հղել:
«Հեշտությա՞մբ եք մարդկանց ջնջում ձեր կյանքից» հարցին Սյուզին հետևյալ կերպ է պատասխանել`«Բավականին, կան սահմաններ, որոնք պետք չէ հատել»:
Մեկ այլ հարցի`«Ինչպիսի մարդկանց հետ եք բացառում շփումը», հետևյալ պատասխանն է հնչել.«Անհավատարիմ, սեփական կարծիք չունեցող»:
Նշենք, որ վերջերս էլ Սյուզին ներկայացրել էր իր նոր ֆոտոշարքը, որտեղ շքեղ տեսք ուներ, իսկ ձեռքին էլ գարունը խորհրդանշող շքեղ կակաչներ էին:
Նշենք, որ Սյուզին չի դադարում իր հրապարակումներով էլ ավելի հետաքրքրություն ձեռք բերել: Նա պարբերաբար աշնան, ձմռան թեմաներով ֆոտոշարքեր է ներկայացկում, դե իսկ վերջերս էլ ամուսնու հետ գարնան թեմայով էր:
Հետևելով Սյուզիի ինստագրամյան հրապարակումներին`երևում է, թե ինչպես է հայրիկը մեկնաբանում դստեր յուրաքանչյուր հրապարակում:
«Պապայի արևը»,- ահա այսպես է Արտաշը դիմում դստերը: