Սերիալներից հայտնի դարձած դերասան Հայկո Հովհաննիսյանը որոշել է այլևս չնկարահանվել որևէ նախագծում: Այս մասին վերջինս հայտարարել է իր ինստագրամյան էջում` պատասխանելով հետևորդներից մեկի հարցին:
«Ես այլևս չեմ նկարահանվի ոչ մի նախագծում»,- ասել է Հայկը`հետևորդներից մեկի այն հարցին, որ արդյոք կտեսնեն դերասանին նոր ֆիլմում:
Թե ինչով է պայմանավորված Հայկի այս որոշումը, դժվար է ասել:
Նշենք, որ հետևորդներն ու երկրպագուները շատ անգամներ հարց ու պատասխանների միջոցով շփվում և տեղեկանում են Հայկի մասին:
Հայկը երբեմն աչքի է ընկնում այնպիսի պատասխաններով, որոնք ստիպում են հետևորդներին Հայկի մասին բացասական կարծիք կազմել, ինչն էլ ամենևին չի հուզում դերասանին:
Հերթական հարցուպատասխանի ժամանակ հետևորդներից մեկը գրել է.
«Անիմաստ ինքնավստահ եք սիրելիս, Ձեզ լավ կլինի Ձեր չափով պահեք»:
Սրան ի պատասխան`դերասանը գրել է.
«Հոգեբան ուր եսսսս, էլ չեմ կարում»:
Նշենք, որ վերջերս էլ դերասանը կրկին հարց ու պատասխանի ֆորմատով շփվել էր իր հետևորդների հետ:
Նրան հարցեր էին հղել`մասնավորապես անձնականի հետ կապված:
Դերասանը նշել էր, որ ամուսնացած է, իսկ երեխաներ ունենալու հարցին պատասխանել էր փոքրիկ երեխայի հետ հրապարակումով:
Հեգնա՞նք էր սա, թե դերասանը հասցրել էր ընտանիք կազմել և երեխա ունենալ, պարզ կլինի ավելի ուշ: