Արցախի և արցախցիների մասին այսօր բոլորս ենք մտածում: Շատ հայ հայտնիներ են խոսում իրենք իրենց ապրած ցավի և ափսոսանքի մասին, որոնք պարբերաբար ներկայացնում ենք:
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտը սթորի է արել իր ինստագրամյան էջում, որտեղ չի կարողացել զսպել իր արցունքները:
Նա նաև իր մահացած հորն ու Աստծուն է խոսք հղել:
Նշենք, որ Շպռոտի հայրը զոհվել է հանուն հայրենիքի: Նա մեկ անգամ այս մասին խոսելիս հետևյալն է ասել.
«Կուզեի, որ հայրս ողջ լիներ… Նա ինձ կպաշտպաներ վատ տղաներից… Բայց նա ընտրեց պաշտպանել մեր հայրենիքն ու մեզ թողեց առանց ոչնչի»: