Դետալները արծաթից էին,4 ամիս աշխատել են հարսի զգեստի վրա.Արտաշ Ասատրյանը՝ դստեր շքեղ հարսանիքի մասին

  • Oct 18, 2023

StarNews-ը տարբեր առիթներով անդրադարձել է երգիչ Արտաշ Ասատրյանին ու նրա ընտանիքին։ Այս անգամ էլ երգիչը հարցազրույց է տվել «Պրեստիժ» ամսագրին ու խոսել կնոջ՝ Աննայի, ինչպես նաև դստեր՝ Սյուզիի հարսանեկան արարողության մասին։

«Խոսելով դստերս մասին` ասեմ, որ նա շատ ուժեղ մարդ է, ամեն ինչ ինքն է կազմակերպել, թե ինչ և ինչպես պետք է լինի, անգամ իր հագուստի ազգային յուրօրինակ ոճը մեծ ոգևորություն էր առաջացրել իր հետ աշխատող դիզայներների մոտ: Նրանք չորս ամիս աշխատել են Սյուզիի զգեստի վրա, բոլոր դետալները եղել են արծաթից, որոնք հանվել էին Մշո զարդերի պահման արխիվներից, քանի որ նա` որպես մշեցու թոռ, ցանկացել է ամեն ինչ կրել հենց Մշո գավառի պատմական ոճով:

Փառք Աստծո, ամեն ինչ ստացվել էր բարձր ճաշակով և իմ դստեր գեղեցիկ մատուցմամբ: Այս ամենի նպատակը նաև այն էր, որ որպես օրինակ տեսնելով` նոր սերնդի աղջիկները հայկականին ևս մեծ ուշադրություն դարձնեն, քանի որ այն իր ճաշակով և ոճով ոչնչով չի զիջում արտասահմանյանին»։

Իսկ ահա կնոջը երգիչը համարել էր իր հաջողության գրավականը.

«Իմ սիրելին` Աննան, շատ է նպաստել և այժմ ևս շարունակում է նպաստել իմ և մեր ողջ ընտանիքի հաջողությունների գրանցմանը: Նա ևս շատ լավ ընտանիքից է, մասնագիտությամբ` լրագրող, բայց ուսումն ավարտելուց հետո չի աշխատել, այլ իր ողջ ներուժով տրվել է ընտանիքին և բալիկների դաստիարակմանը: Իմ կյանքում Աննան շատ մեծ դեր ունի: Այն ինչի ես հասել եմ, 70-80%-ով իր շնորհիվ է: Մեր երեխաների համեստ և հայեցի կերպարը ևս նրանով է պայմանավորված: Ես շատ շրջագայում եմ, հաճախ տանը չեմ լինում, բայց նա միայն քաջալերում և առաջ է մղում ինձ: Աննան շատ թանկ է ինձ համար»։

Մեկնաբանություն

Որոնում