Դերասաններ Լուիզա Ներսիսյանն ու Հրանտ Թոխատյանը ամենաքննարկվող զույգերից մեկն են եղել: Նրանց դուստրը`Լիլլթը, վերջին շրջանում առավել հաճախ է հրապարակումներ անում իր ծնողների մասնակցությամբ,և ահա այսօր կրկին նա թարմ հրապարակումներ է արել, որտեղ ծնողներն են:
Նշենք, որ վերջերս ֆեյսբուքյան, TikTok-յան կեղծ էջեր և կեղծ օգտատերեր, ստահոդ լուրեր են տարածում Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
Այս ամենից հետո Լուիզա Ներսիսյանն ամուսնու մասնակցությամբ թարմ հրապարակումներ է արել`հերքելով ստահոդ լուրերը:
Նրանց դուստրը ևս հայրիկի և մայրիկի մասնակցությամբ համատեղ հրապարակում է արել, այսպիսով ևս մեկ անգսմ հերքելով սիրված արտիստի մահվան կեղծ լուրերը:
Սակայն այս ամենը բավական չէր. Թոխատյանն ինքն իր ինստագրամյան սթորիում կիսվեց դստեր տարածած տեսանյութով:
Ինչ խոսք`ընտանիքի համար չափազանց դժվար է նման ստահոդ լուրեր տեսնելը`հատկապես, երբ սիրված դերասանն այս պահին բուժման փուլում է: