Ասատրյանների ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Սիրված երգչի Արամ Ասատրյանը 4 զավակ ունի 3 որդի և 1 դուստր:
Երգչի որդիներից մեկը՝ Սեդրակ Ասատրյանը տարիներ առաջ կյանքից անժամանակ հեռացավ: Սեդրակն ու Տիգրանը երկվորյակ եղբայրներ էին: Արամ Ասատրյանի որդու մահը երկար տարիներ քննարկվեց։ Սեդրակն ամուսնացած էր և որդի ունի, ով կրում է՝ պապիկի անունը։
Սեդրակի մահից տարիներ անց, նրա կինը`Կարմենը որոշեց իր կյանքը նորից սկսել` կրկին ամուսնանալով: Կարմենն ու նրա ամուսինն այժմ բնակվում են ԱՄՆ-ում։ Նրանք չափազանց ջերմ հարաբերություններ ունեն և մեկը մյուսին ժամանակ առ ժամանակ սեր են խոստովանում ինստագրամյան հարթակում:
ԱՄՆ-ում Սեդրակի նախկին կինը զբաղվում է էսթտիկ բժշկությամբ ու ներարկումներ անում: Այս անգամ նրա հաճախորդը ներկայիս ամուսինն է, ում ճակատի հատվածում բոտոքս է անում ու հրապարակում ինստագրամում:
«Էլ ո՞վ է իր ամուսնուն բոտոքս անում»,- գրել է նա:
Նշենք, որ վերջերս էլ Կարմենը համատեղ տեսանյութ էր տարածել`կրկին անգամ սեր խոստովանելով ամուսնուն.
«Բոլոր զույգերին ցանկանում եմ զգալ այն, ինչ մենք ենք զգում ամուսիններով,ամեն օր ավելի ու ավելի եմ սիրում իմ հրաշք ամուսնուս»,-գրել էր նա: