«Իմ կյանքի իմաստ»… Տեսեք`ում է ուղղել այս խոսքերը Աշոտ Ղազարյանի թոռնիկը

  • Oct 16, 2023

Բոլորը գիտեն, որ ճանաչված հայ դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ Անահիտ Ադամյանը, հիանալի երգում է: Նրա`մրցութային մասնակցությունից հետո, համացանցային օգտատերերը սկսեցին ճանաչել նրան, երկրպագել և հետևել ինստագրամյան հարթակում:

Երեկ երիտասարդ երգչուհին շնորհավորել է իր հայրիկին` հայրերի օրվա առթիվ.

«Happy Father’s day,իմ կյանքի իմաստ»:

Տարեսկզբին հայտնի դարձավ նաև, որ Անահիտի կյանքում սիրելի կա: Նա հրապարակել էր լուսանկար, որով ակնարկել էր, որ սիրելի ունի: Սակայն երգչուհին տևական ժամանակ չէր հրապարակումսիրելիի ամբողջական դեմքը և պարզ չէր, թե ով է երգչուհու ընտրյալը:

Անահիտը վերջին շրջանում առավել հաճախ է հրապարակումներ անում սիրելիի մասակցությամբ լուսանկարներ։ Եվ ահա վերջերս նա հարցուպատասխան էր կազմակերպել իր ինստագրամյան էջում, որտեղ հետևորդները հետաքրքրվել էին, թե երբ է ամուսնանալու Անահիտը:

Ի պատասխան`Անահիտը հրապարակել է սիրելիի հետ համատեղ լուսանկար և նշել, որ բոլոր հարցերով դիմեն իր սիրելիին:

Հավելենք, որ Անահիտը Աշոտ Ղազարյանի ավագ թոռնուհին է, սիրված հումորիստի դստեր` Մարգարիտայի աղջիկն է:

Անահիտը 17 տարեկան է, ծնվել է Սոչիում, մանկուց երգել է, երգ-երաժշտության դասերի է հաճախել Ռուսաստանում և Հայաստանում, 2013-ից սկսել է ելույթ ունենալ մեծ բեմերում, մասնակցել Ռուսաստանի «Голос. Дети», մանկական «Եվրատեսիլ» և «Նոր ալիք» մրցույթներին։ Նրա եղբայրը՝ Բորիսըմ երաժշտական կրթություն չունի, փոխարենը քրոջ օրինակով սկսել է երգել։ Նրան հաճախ են միասին երգում:

Մեկնաբանություն

Որոնում