Տեսեք`Վալենտինի առթիվ որ երկիր են մեկնել Արտաշ Ասատրյանի դուստրն ու փեսան

  • Feb 15, 2024

Արտաշ Ասատրյանի դուստրն ու փեսան Վալենտինի առթիվ մեկնել են ճամփորդության: Այս մասին Սյուզին հայտնել է իր ինստագրամյան էջում`գրելով.

«Վալենտինյան ճամփորդություն»:

Ասատրյանի դուստրը նաև մի քանի հրապարակում է արել:Զույգը գտնվում է Բելգիայում:

Նշենք, որ StarNews-ը բազմիցս հրապարակումներ է արել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքի վերաբերյալ:

Մենք ներկայացրել ենք այս ընտանիքի ուրախ իրադարձությունները, հանգստի կադրերը և ոչ միայն:

Այս ամռան համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արտաշի դստեր`Սյուզիի հարսանյաց կադրերն էին:

Գեղեցկուհին հասցրեց սիրվել կարճ ժամանակում, իսկ հարսանյաց կադրերը մինչ օրս ամենադիտվողն են համացանցում:

Վերջերս էլ ներկայացրել էինք գեղեցկուհի Սյուզիի հարցուպատասխանը ինստագրամյան հարթակում, որի ընթացքում նա անկեղծ պատասխանել էր մի շարք հարցերի: Այդ թվում`Սյուզիին հարցրել էին, թե ինչպես է ծանոթացել ամուսնու`Մարտունի հետ:

Սյուզին պատմել էր, որ ի սկզբանե նա մտերիմ է եղել Մարտունի քրոջ`Լառայի հետ, և հետ այդպես էլ եղել է ծանոթությունը:

Մեկնաբանություն

Որոնում