3 երեխաների մայր, երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում շարունակում է իր ակտիվությունը պահել: Սիրուշոն պարբերաբար հրապարակումներ է անում`ներկայացնելով իր առօրյան, որդիներին և իհարկե դստերը:
Թեպետ վերջին շրջանուկ հրապարակումները հատկապես դստեր մասնակցությամբ են, այնուամենայնիվ երգչուհին այսօր ավագ որդու մասնակցությամբ տեսանյութ է տարածել, որտեղ Ռոբերտը երևանյան սրճարաններից մեկում վճարում է կատարում:
Տեսանյութը`հետևյալ հղումով
Հավելենք, որ վերջերս երգչուհին այցելել էր որդու դպրոց ու ցույց տվել, թե ինչպես են նրանք պարում: Երգչուհին ինքն էլ սկսել էր ակտիվ շարժումներ անել:
Նշենք, որ օրեր առաջ էլ Սիրուշոն ներկայացրել էր կադրեր, թե ինչպես է դուստրը ջրով լի շշերը դասավորում:
Դե իսկ ավելի վաղ Սիրուշոն դրական ու ջերմ տեսանյութ էր տարածել իր ինստագրամյան էջում, որտեղ ցույց է տալիս ավագ որդու և դստեր առանձնազրույցը, որի ընթացքում Ռոբերտը փորձում է Զաբելին համոզել, որպեսզի քնի և չարթնացնի ծնողներին: