StarNews-ը սկսել է նախատոնական բլից հարցերի շարքը`պարզելու հայ հայտնիների անցնող տարվա իրադարձությունները և գալիք տարվա սպասումները:
Բլից հարցեր`դերասանուհի Սիլվի Բարկովայի հետ:
Ամենաուրախ և ամենատխուր Ամանորը, որն ունեցել եք:
Մանկության բոլոր Ամանորները եղել են ուրախ։ Որովհետև առաջ մարդկանց ներսի կայծը տոնին պատրաստվելու շատ վառ էր, առաջ մարդիկ պարտադիր միմյանց տուն էին գնում՝ հիմա տոնը դարձել է ավեի ընտանեկան, ավելի պարփակված ու ավելի քիչ։
Իսկ ամենավատը դա պատերազմից հետոն էր՝ առանց տղաների։
Ի՞նչ տվեց 2023 թվականը:
Որդուս:
Ինչ տարավ իր հետ:
Տարավ բոլոր մայրանալուս հետ կապված հարցերը)
Լավագույն օրը, որը կմտաբերեք:
2023 թվականի փետրվարի 21, երբ որդիս լույս աշխարհ եկավ։
Ամենավատ դրվագը, որ ապրել եք:
Ամենավատ դրվագը հենց ծննդաբերությունից առաջ հիվանդանոցում էր՝ ցավոք շատ սխալ հիվանդանոց էի ընտրել ծննդաբերելու համար։ Կատարյալ անտարբեր բժիշկներով։
Ում կամ ինչ կորցրիք այս տարի:
Կարծես թե կորուստներ չեն եղել այս տարի։
Դրակա՞ն, թե՞ բացասական տարի էր:
Խաղաղ տարի էր…
Բարի գործ հասցրե՞լ եք թողնել 2023-ում:
Բա երեխաս բարի գործ չի՞ )
Ինչպես եք նշելու Ամանորը և ում հետ:
Կնշեմ իմ ստեղծած ընտանիքում:
Ինչը կփոխեիք հայաստանյան Ամանորի մեջ:
Երևի ետ կբերեի նախկին կայծը, 13 օրով կփակեի բոլոր սուպերմարկետներն ու խանութները, որ տոնական մթնոլորտը շատ ավելի զգացվող լինի։
Ինչ երազանք ունեք` կապված 2024 թվականի հետ:
Նպատակներ են… Բայց եզակի երազանքս, որ Հայաստանը միշտ լինի, ու էնքան լավ լինի, որ հայերը վերադառնան տուն։