Գևորգ Մկրտչյանն անդրադարձել է StarNews-ի`իրենց բաժանման մասին հրապարակմանը այլ լրատվականներում

  • Nov 02, 2023

StarNews-ը օրեր առաջ գրեց այն մասին, որ Գևորգ Մկրտչյանն այս օրերին ԱՄՆ-ում է: Միևնույն շրջանում նրա նշանածը` Քրիստին մեկնեց հանգստի Եգիպտոս:

Մեր աչքից չէր վրիպել որ և´ Եգիպտոսում, և´ նախքան Եգիպտոս մեկնելը լինում էին օրեր, երբ Քրիստին իր մատին չէր դնում նշանադրության մատանին:

Դե իսկ Եգիպտոս մեկնելուց հետո նա առհասարակ չէր դնում մատանին:

Մենք գրել էինք այն մասին`արդյո՞ք զույգը բաժանվել է և դրան կցել այն փաստը, որ նրանք չեն հավանում միմյանց հրապարակումներն ինստագրամում:

Այսօր արդեն Գևորգը լրատվականներից մեկին որոշել է տվյալ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ`«վախենալով» հենց StarNews-ին ի պատասխան հերքումով հանդես գալ:

Ինչևէ`մենք ուրախ ենք լուրի իրական չլինելու համար: Իսկ վերոնշյալ լրատվականին հորդորում ենք «համացանցում լուրեր են տարածվել» արտահայտությունը հստակեցնել`նշելով աղբյուրն ու պահել գործընկերային սկզբունքը:

Մեկնաբանություն

Որոնում