Պատառոտված բոթասներով էնպես էի նստում, որ ընկերներս չտեսնեն, իրենք ապահովված էին… Նարե Գևորգյանը`դժվար անցյալի մասին

  • Mar 17, 2024

Շանթ հեռուստաընկերության «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը երգչուհի Նարե Գևորգյանն է: StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում երգչուհին խոսել է իր անցած ճանապարհի, ոչ այնքան հեշտ մանկության, դժվարությունների մասին: Եղան պահեր, երբ Նարեն հուզվեց…

«Մամաս, պապաս ամեն ինչ անում էին, մամաս անգամ գործում էր, որպեսզի ես սիրուն, կոկիկ տեսք ունենամ, և պատառոտված բոթասներով միշտ էնպես էի նստում սեղանի մոտ, որ ընկերներս, դասընկերներս չտեսնեն, որովհետև իրենք չափազանց ապահովված էին»,-նշեց երգչուհին ու հիշեց իր առաջին հոնորարը`1000 $-ը, որը մեկնել էր ԱՄՆ ու ստացել, ու ինքնաթիռի մեջ այնքան անհամբեր էր, որ հասներ տուն ու դներ սեղանին, որ ողջ թռիչքի ընթացքում եղել է գումարը ձեռքը բռնած…

«Ինձ թվում էր`ինչ որ մեկտ տանելու է ինձնից այդ գումարը»,- խոստովանեց երգչուհին:

«Ուզում էի ընտանիքիս ասել, որ քրոջս, եղբորս բերանից կտրելով, ինձ տարել են դասերի, այսօր արդեն ես այդքան հոնորար կարողանում եմ վաստակել»,- անկեղծացավ երգչուհին:

Նարեն խոսեց «Հայ սուպերսթար» նախագծի մասին, որտեղ իր խոսքով կային շատ ապահովված մարդիկ, ովքեր վստահ էին, որ իրենք մինչև վերջ գնալու են, իրենց հայրիկներն ամեն բան անելու են, որպոսզի իրենք հաղթեն: Երգչուհու խոսքով`այդպիսիններն իրեն վերևից էին նայում:

Նարեի խոսքով`նախագծին առաջինն էր ձեռնտու իր` մրցույթից դուրս գալը, քանի որ հոգում էր իր կացության հարցը, լցնում սառնարանը: Նարեի խոսքով` ինքը դժվար ճանապարհ անցավ, հասավ եզրափակիչ, և շատ ուրախ է Լուսինե Աղաբեկյանի հղթանակի համար, քանի որ նա իսկապես արժանի էր:

Մեկնաբանություն

Որոնում