«Կյանքի ճանապարհին» հաղորդման հյուրն էր պրոդյուսեր,հանդիսավար՝ Արամ Մելիքյանը։
StarNews-ը հետևեց հարցազրույցին։
Ինստագրամյան հարթակի ակտիվությունից խոսելով` Մելիքյանն առանձնացրեց բացասական կողմը.
«Ինձ թվում է`մեր ընտանեկան բլոգը տալիս է ժպիտ։ Վստահաբար նույնիսկ իմ շատ ընկերների համար անընդունելի է ընտանեկան վիճակը դուրս հանելը։ Օգտակարի մեջ գոնե մի քիչ վնաս կա։ Ամեն դեպքում ունենք պատանի երեխաներ՝դա որոշակիորեն իրենց վրա էլ է անդրադառնալու, երես են առնում։ Դու ուշադրության կենտրոնում ես և ինքնըստինքյան երես ես առնում։ Իրենք պետք ա էդ հաղթահարեն։ Մի շրջան զգացի,որ երեխեքը երես են առնում, հետո հասկացա,որ էջը փակելով բան չի փոխվելու այդ առումով։ Ուսուցիչներն էին ուրիշ ձև վերաբերվում` ստիպված դպրոց ենք փովել։ Հիմա իմ տղան գնում է սովորական դպրոց և շատ գոհ ենք»։
Բազմազավակ հայր,ընտանեկան հոգս և ծանրաբեռնվածություն. ի՞նչ անել .
«Վառվել եմ ես էս ընտանեկան թոհուբոհից, հեսա մեր պուճուրին վերցնելու ենք գնանք ծով, որովհետև ես անձամբ հոգնել եմ։ Անընդհատ հանգստանալու ենք գնում ընդհանուր, հիմա գնալու ենք ես ու Լիլոն»։
Արամ Մելիքյանն անկեղծորեն նշեց, որ այժմ անցնում է դժվար փուլի միջով.
«Որպես տղամարդ իմ կյանքում շատ կարևոր փուլ է։ Ես չեմ ուզում կորցնել իմ երիտասարդությունը, էներգիան, խարիզման, բայց դրա հետ մեկտեղ պետք է կարողանամ հաղթահարեմ, որ գնում եմ դեպի հասունություն և չեմ կարող անընդհատ ձգտել երիտասարդություն։ Իմ տարիքի տղամարդուն ձգտումը դեպի երիտասարդություն շատ վտանգավոր ա։ Դու նայում ես կնոջդ, ով 38 տարեկան ա՝ 2անգամ ծննդաբերած և չասեմ քանի անգամ բալիկ կորցրած։ Դա բերում է ֆիզոլոգիական որոշակի դժվարության ու դու տեսնում ես երիտասարդ աղջիկների,ովքեր կառուցվածքով, աչքերի կրակով քեզ տանումա դեպի քո 20-25 տարեկանը։ Քո կինը տանում է հասունություն, նենց չի քո կինը ծերա, չէ ինքն էլա երիտասարդ, բայց նայելով իրան հասկանում ես, թե դու ուր ես և ուր ես գնում։ Հասկանում ես ,որ քո կնոջ աչքերի փայլը էն պատճառով նույնը չի, որովհետև ինքը քեզ պարգևել է գոնե ֆիզիկապես երկու երեխա։ Դու դա պետք է գնահատես։ Էլի փայլ կա, բայց էդ փայլի մեջ հոգս կա, հոգատարություն, ծախսած էներգիա։ Եթե չես սիրում քո կնոջը, դու չես տեսնում այդ հոգատարությունը և տեսնում ես հասունությունը և գնում ես դեպի երիտասարդներ,բայց ես տեսնում եմ կնոջս միջի էն կարևոր կետերը, որոնք ինձ լիաթոք երջանիկ են դարձրել, դարձնում ու կդարձնեն։ Բայց մեկ է`պայքարը կա, չեմ խաբի»։