Երեկ սիրված երգիչ Սարոյի դստեր ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով երգիչը շքեղ տարեդարձի խնջույք էր կազմակերպել, որին ներկա էին գտնվել երգչի դստեր`11-ամյա Վիկտորյայի ընկերներն ու մտերիմները:
Երեկոյի ընթացքում Վիկայի ընկերները երգել են հայրիկի ամենասիրված երգերից մեկը` «Գոհար ես»-ը:
Տեսանյութից երևում է`որքան ջերմ մթնոլորտում է անցել մանկական միջոցառումը:
Հավելենք, որ երգիչը դստեր ծննդյան տեսանյութի կից հետևյալն է գրել.
«Ծնունդդ շնորհավոր իմ մեծ աղջիկ:Իմ Վիկտորյան 11 տարեկան է»:
Տեսանյութը`հետևյալ հղումով
Նշենք, որ մեկնաբանություններում շնորհավորանքներ են գրել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: