Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է «Տրնդեզը»: Արդեն երեկ երեկոյից սկսած եկեղեցիներում մեկնարկել է արարողակարգն ու հատկապես բոլոր նոր ամուսնացածները մասնակցում են տոնին:
Դերասանուհի Էվելինա Շահիրյանն, ով նախորդ տարի է ամուսնացել, ևս նշում էր «Տրնդեզը»: Երիտասարդ դերասանուհին կադրեր է հրապարակել իր և ամուսնու մասնակցությամբ, ինչպես նաև տատիկի մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր է տարածել, երբ ավագ Էվելինա Շահիրյանը դիմում է փեսային և ասում`«Է՞ս է պահածդ կնիգը»: Իհարկե տեսանյութում կատակում են, ինչն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Նշենք, որ StarNews-ը առաջինն էր հանդես եկել բացառիկ նորությամբ և հայտնել, որ հոկտեմբերի 30-ին տեղի էր ունեցել ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի և երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանի հարսանեկան արարողությունը, ինչպես նաև ներկայացրել էինք առաջին կադրերը։
Նշենք, որ Հովհաննեսը և Էվելինան չէին պահպանել հայկական ավանդական հարսանիքի սկզբունքները՝ որպես հանդիպման վայր ընտրելով եկեղեցին։
Հենց այստեղ էլ դերասանուհու հայրը դստեր ձեռքը հանձնել էր փեսային, որից հետո էլ կայացել էր զույգի պսակադրությունը։