Վերջին շրջանում Մագա Հարությունյանի սոցիալական հարթակներից, կարծես, պակասել են սադրիչ ու համարձակ հրապարակումները, փոխարենը՝ Մագան, պահպանում է ակտիվությունը՝ կիսվելով Սուրենի հետ համատեղ զվարճալի հոլովակներով, աշխատանքային նորություններով։
Այս անգամ էլ զույգը համատեղ զվարճալի հրապարակում է արել, ինչպիսիք ևս քիչ չեն նրանց էջերում:
Նշենք, որ դերասանուհին ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս նոր ֆոտոշարքերով`այդպիսով նաև ներկայանում նոր ոճով:
Հերթական հրապարակման մեջ Մագան ևս տարբերվող ֆոտոշարք է ներկայացրել, որի մեկնաբանությունների դաշտը լի էր դրական խոսքերով:
Անտարբեր չէր մնացել նաև Մագայի ամուսինը` Սուրեն Փահլևանյանը, ով կնոջ հրապարակման կից գրել է. «Կուկլես»: