Ինչպես է Անահիտ Կիրակոսյանը երգում Ալիկ Հակոբյանի և կնոջ հետ… Արխիվային տեսանյութ

  • Feb 10, 2024

Երեկ ուշ գիշերին մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։

Լուրը շոկային էր բոլորի համար:Մի շարք հայտնիներ հրապարակումներ են արել շոումենի մասնակցությամբ`հայտնելով իրենց ցավը:

Երգչուհի Անահիտ Կիրակոսյանը արխիվային տեսանյութ է տարածել, որտեղ Ալիկի և կնոջ հետ երգում են.

«Այսպես ստացվեց …որ հենց հիմա …լրացավ նաև 40 օր … որ ինձ հետ չկա Իմ Լուսինեն …ֆիզիկապես չկա …ու կարոտը սրտիս մեջ …խեղդվելու աստիճան ..իմանում եմ մյուս ընկերոջս մահվան լուրը … Ալիկ , քո կողքին ես միշտ շքեղ ու պատրաստված եմ եղել …գործի բնույթն էր …Բայց կիսվում եմ ամենամտերմիկ արխիվային վիդեոյով .. երգում ենք Լուսին … Լուսինեիս համար …ու քեզ հետ միասին … Իսկ Լուիզը ,քո Չքնաղ Լուիզը…քո հրաշք կինը մեր մեջտեղում … Լուիզս…ուժ քեզ ..ուժ …համբերություն …չգիտեմ էլ ինչ ասեմ …անպատմելի ցավ է…գրում եմ …ու չգիտեմները այնքան շատ են …@lusinegharibyanofficial …անսպառ կարոտում եմ
@alikhakobyantamada …պարզապես չեմ հավատում …»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը:
Նշենք, որ Ալիկը մահից ընդամենը ժամեր առաջ հրապարակում էր արել նախօրեին իր վարած հարսանյաց արարողության ընթացքից: Շոումենը մահից մեկ օր առաջ հարսանիք էր վարել:

Նշենք, որ Ալիկ Հակոբյանն ամուսնացած էր Լուիզայի հետ: Զույգը հաճախ էր համատեղ սիրառատ հրապարակումներ անում: Մեր  աչքից չի վրիպել Ալիկի կնոջ հուզիչ շնորհավորանքն ամուսնուն`ընդամենը ամիսներ առաջ.

«Աշխարհի ամենալավ պապա ,ամենալավ ամուսին ՝իմ Ալիկ, իմ կես ,իմ ամենաս ծնունդդ շնորհավոր ։Թող Աստված օրհնի քո ամեն մի ապրած օրը:

Դու իմ սկիզբ ու վերջ ի՜մ հավերժություն ,Իմ անբացատրելի կարևորություն
Էնա էնա սեր, որը չի հարցնում մեզնից տարիք էլ …»:

Նշենք, որ Ալիկը մեեկ անգամ խոսելով ընտանիքի մասին` հետևյալն է ասել.

«Ես ունեմ ամեն ինչ կատարյալ երջանիկ լինելու համար: Աստված պահապան բոլորիս ընտանիքներին»:

Ալիկի ավագ դուստրը մեկ տարի առաջ է մայրացել`կրկին ունենալով դուստր:

Շոումենի կրտսեր դուստրը դպրոցական է:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք հայ հայտնիների գրառումները`ցավալի լուրն իմանալուց հետո:

Գրիգոր Դանիելյանը հետևյալն է գրել.

«Հավատս չի գալիս, էս ի՞նչ լուր էր,Ալիկ ջան, լույսերի մեջ մնաս, ախպերս»:

Ավո Ադամյանը համատեղ տեսանյութ է տարածել ու գրել.

«Իմ Ալիկ, իմ ախպեր, ու՞ուուր ախպեր…»:

Գարիկ Սեփխանյանի գրառումը`«Հազար ափսոս, Ալիկ ախպեր»:

Մեկնաբանություն

Որոնում