2024-ի տարեվերջին դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնեց, որ նշանադրվել է։ Դերասանուհին փորձում է հնարավորինս փակ պահել իր անձնական կյանքը, սակայն կարևորագույն իրադարձություններով, իհարկե կիսվում է։ Ռոզա Դավթյանը արդեն պատրաստվում է իր հարսանիքին։
Իսկ StarNews.am-ը ժամեր առաջ ներկայացրել էր Ռոզայի և նրա նշանածի նախահարսանեկան ֆոտոշարքից բացառիկ լուսանկար։
Արդեն այսօր տեղի է ունենում դերասանուհու նախահարսանեկան խնջույքը։ Գեղեցիկ ձևավորումներ, հատուկ պատրաստություն և հայտնի հյուրեր։ Ահա այսպես է անցնում խնջույքը, որից արդեն համացանցում կադրեր են հրապարակվել։