Հղիությու՞ն, թե՞ պարզապես գիրացում… Համացանցը քննարկում է Արփի Գաբրիելյանի արտաքնի փոփոխությունը

  • Mar 01, 2024

Դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը վերջին շրջանում բավականին փոխվել է: Հետևելով նրա վերջին հրապարակումներին`երևում է, որ նա կամ գիրացել է, կամ պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ: Իհարկե տվյալ թեմայի շուրջ StarNews-ը փորձեց խոսել հոնց դերասանուհու հետ, ով սակայն գերադասեց չխոսել տվյալ թեմայի շուրջ:

Նշենք, որ առաջին հղիության ընթացքում ևս դերասանուհին խնամքով թաքցնում էր իր փորիկը: Միայն որդու ծննդից մեկ ամիս առաջ Աիփին ու Միհրաբը հայտարարեցին, որ պատրաստվում են ծնողներ դառնալ:

Նշենք, որ ավելի վաղ հետևորդները հետաքրքրվել էին, թե արդյո՞ք զույգը չի ցանկանում 2րդ երեխա`դուստր ունենալ:

«Շատ ենք ուզում»,- պատասխանել էր նա՝ հրապարակելով Միհրանի և զույգի որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար:

Նշենք նաև, որ զույգն ամուսնացել է 2019 թվականի դեկտեմբերին, իսկ նրանց որդին լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին:

Հավելենք, որ վերջերս ԱՄՆ-ից վերադարձավ Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան աստղային ընտանիքը: Նախքան այս խոսակցություններ կային, որ զույգն արտագաղթել է, սակայն նրանք հանդես եկան հերքումով`նշելով, որ ԱՄՆ մեկնելը կրում է ժամանակավոր բնույթ և իրենք չեն արտագաղթել:

Մեկնաբանություն

Որոնում