Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:
Վերջին շրջանում երգչուհին նաև հրապարակումներ է անում և ներկայացնում իր և ամուսնու համատեղ լուսանկարներ:
Երեկ երգչուհին կրկին անգամ Լևոնի հետ համատեղ հրապարակում է արել, որում զույգը միմյանց գրկախառնված է:
Հավելենք, որ օրեր առաջ Սիրուշոյի տարեդարձն էր:
Սիրուշոն իր հրապարակման մեջ ցույց էր տվել, թե որքան շատ և որքան շքեղ ծաղիկներ է ստացել իր ծննդյան օրը:
Նշենք, որ երգչուհուն նաև շնորհավորանքներ էին գրել իր ընկերները, աշխատակիցներն ու երկրպագուները:
Ի տարբերություն նախորդ տարիների`այս տարի Լևոն Քոչարյանն ակտիվ չէր: Նա համացանցում շնորհավորանքով հանդես չեկավ: