3 երեխաների մայր, երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում շարունակում է իր ակտիվությունը պահել: Սիրուշոն պարբերաբար հրապարակումներ է անում`ներկայացնելով իր առօրյան, որդիներին և իհարկե դստերը:
Այսօր երգչուհին իր դստեր հետ ունեցած գիշերային զբոսանքի կադրերն է ներկայացրել,որտեղ մայր ու դուստր`ձեռք-ձեռքի տված, զբոսնում են:
Հավելենք, որ վերջերս երգչուհին այցելել էր որդու դպրոց ու ցույց տվել, թե ինչպես են նրանք պարում: Երգչուհին ինքն էլ սկսել էր ակտիվ շարժումներ անել:
Նշենք, որ օրեր առաջ էլ Սիրուշոն ներկայացրել էր կադրեր, թե ինչպես է դուստրը ջրով լի շշերը դասավորում:
Դե իսկ ավելի վաղ Սիրուշոն դրական ու ջերմ տեսանյութ էր տարածել իր ինստագրամյան էջում, որտեղ ցույց է տալիս ավագ որդու և դստեր առանձնազրույցը, որի ընթացքում Ռոբերտը փորձում է Զաբելին համոզել, որպեսզի քնի և չարթնացնի ծնողներին: