Դերասան Էդգար Իգիթյանը տևական ժամանակ է, ինչ ներգրավված չէ հեռուստատեսային նախագծերում ու չնայած դրան նա չի կորցրել կապը հետևորդների հետ։
Դերասանը պարբերաբար հանդես է գալիս նոր հրապարակումներով։ Այս անգամ էլ Էդգարը ինստագրամյան իր էջի story բաժնում հետևորդի խնդրանքով տարածել էր վերջինիս նամակը։
Հետևորդը մորեղբոր սրտի բաց վիրահատության համար դրամահավաք էր կազմակերպել և խնդրում էր տարածել տվյալները։
Էդգարն էլ իր կողմից հավելել էր.
«Նույնիսկ փոքրիկ գումարը շատ մեծ օգնություն կլինի»։