Ցավից գոռում էի, անբացատրելի էր. Արմուշը՝ ողբերգական վթարի ու ստացած վնասվածքի մասին. մանրամասներ

  • Apr 01, 2024

Մհեր Բաղդասարյանի «Tete a Tete» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել ԱՄՆ-ում բնակություն հաստատած հումորիստ Արմուշը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Արմուշը խոսել էր նաև Վարդուհի Վարդանյանի ողբերգական վթարի մասին․

«Վարդուհին ամենադժվար արթնացող մարդկանցից էր, ինձ խնդրել էր, որ առավոտ շուտ գնամ իրենց տուն իրեն քնից հանեմ, որ նստենք մեքենան, ինքը քնի ես քշեմ, մինչև հասնենք Մարտունի։ Այդ օրը շատ ակտիվ էր, ինքը վարեց գնացինք։ Իր երգելու ժամանակ թեթև անձրև եկավ, ասաց՝ ինքն է ուզում քշի, նստեցինք, շարժվեցինք, ես քնած էի ու գոռոցից եմ զարթնել, ուզում էի արթնանայի ու էլ չեմ հիշում։ Մարտունիից Գավառ չհասած՝ փոքր 60 մետրանոց դիք կա, տպավորությունն այնպիսին է, որ ինքը շարունակվում է, բայց դա հենց ավարտվում է անմիջապես ձախ է ու նշան էլ չկա։ Սովորական 50-60 էինք գնում։ Ու ես աղմուկ, գոռոցն եմ լսում Թութուշի, մինչև ուզում եմ արթնանամ, գլորվում ենք ձորը անդադար ու կանգնեց մեքենան, նոր սթափվեցի, հետո եմ հիշում, շոկի մեջ եմ եղել, չգիտեմ՝ ոնց եմ մեքենայի փոքր պատուհանից դուրս եկել, մի 10 քայլ վազելով հեռու գնացի մեքենայից ու մեջքի շատ ուժեղ ցավից ընկա գետնին, ողնաշարիս դեպքը արդեն տեղի էր ունեցել։ Եղիշը ուշաթափված ընկած էր, վիզը կոտրվել էր։ Մեջքիս ցավից մեռնում էի, անբացատրելի էր, ցավից գոռում էի, ոնց որ երեխա ունենայի։ Այդ ցավերով գնում ենք Թութուշի մոտ, ներսը նայեցի հասկացա, որ պրծածա, բայց հույսս չէի կորցնում։ Ասացի՝ այնքան լավ է, որ հուղարկավորությանը ներկա չեմ եղել, Թութուշին այդպես չեմ տեսել»։

Արմուշը խոսել էր նաև Գևորգ Եղիազարյանի մահվան մասին ու ասել.

«Գևը այն մարդն է եղել, որ ինձ ու Վահագին բեմական կուլտուրա է սովորեցրել։ Գևին ամեն օր ենք հիշում, նա ամեն տեղ է մեզ հետ, ուղղակի Գևին ճանաչելով, նրա ապրումները իմանալով ու իմանալով, թե ինքը ինչքան էր ցանկանում շուտ մահանալ, կոպիտ ասած՝ մեա ադպտացրել էր այդ մտքին, իրոք ինքը երազում էր, ասում էր՝ երբ պետք է լինի պրծնեմ։ Ինքը իրենից էր փախչում, որովհետև ինքը լիարժեք ազատ չէր։ Երբ Հայաստանից տեղափոխվեց ԱՄՆ, մտածեց, որ գոնե ինքը իրենով կլինի, մի քիչ էլ Երևանի հոգսերից հեռու կլինի, որովհետև մեծ ընտանիք էր պահում, եղբայրներ, եղբոր երեխաներ, ծնողներ, անձնականը չդասավորելով, կեսին չգտնելոբ, երեխայի բերկրանքը չզգալով։ Երևանում էինք, երբ առաջին ինսուլտը եղավ, 2 հատ էլ այստեղ»։

Մեկնաբանություն

Որոնում