Ձեր գովազդն այստեղ

Այդ զանգն արդարացված էր. Լիլիթ Մուրադյանը`Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում մտերիմներ ունենալու ու 1 զանգով եթերում հայտնվելու մասին

  • Apr 12, 2025

Tete A Tete հաղորդմանը հյուրընկալվել էր հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին:

Շատ է քննարկվում, որ Լիլիթին օգնել են ասպարեզում։ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում մտերիմներ է ունեցել, ովքեր պետք է մի զանգով ճանապարհ հարթեին դեպի հեռուստատեսություն.

«Իհարկե, և կարծում եմ արդարացված են օգնել։ Իհարկե եղել են, չեմ թաքցնում այն ժամանակ հանրայինի տնօրենը Ալեքսան Հարութունյանն էր և եղել է  հստակ պայմանով: Մի զանգը կարող էր ինձ համար թանկ արժենալ։ Ես կարող էի պախարակվել և մնալ հեռուստադիտողների հոշողության մեջ անգրագետ, սիրուն դեմքով աղջիկը։ Հետևաբար երկակի է էստեղ կարծիքը` այդ մի զանգը լա՞վ, թե՞ վատ հետևանք կարող էր ունենալ ինձ համար»։

Առավոտյան ծրագրի ուղիղ  եթերում ամուսնության առաջարկություն ապագա  ամուսնու ՝Վահե Խանամիրյանի կողմից. 

«Միանգամից ասեմ` բեմադրած չէի, չգիտեի։ Առավոտից նյարդային էր ու անընդհատ կռվում էր հետս։ Զգացողությունները հակասական էին։ Ուրախություն, անհանգստություն, հուզմունք ու միևնույն ժամանակ`  հաղորդավար, որ ուզում եմ հասկանամ` կադրում ինչ տեսք ունեմ(նայելուց հետո հասկացա՝սարսափելի)»:

Մեկնաբանություն

Որոնում